Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Վանա ծովի արշալույսը

Վանա ծովի արշալույսը

Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: 

 

Դիտումն ավարտվեց քննարկումով: Հանդիսատեսի հարցերին պատասխանում էին կինոնկարի ռեժիսոր Վահան Ստեփանյանը և սցենարի հեղինակ` Արմեն Վաթյանը: 

 

Հատկապես տպավորիչ էր ֆիլմում Կարապետ Փամբուկչյանի կերպարը, որով հեղինակները փորձ էին արել կերտել հավաքական հայ մարդու մի կերպար. Հայ մարդու` ով հավատացած է, որ իր կյանքից հետո անգամ չպիտի չորանա իր խնամած ծառի արմատը, Հայ մարդու` ով հավատով ու վստահությամբ սպասում է ծառի ծաղկելուն` Հայոց զարթոնքին, և որպես պատգամ` կտակում իր սերունդներին Հայ լինելու սրբազան պատիվը: 

 

Հանդիսատեսը շնորհակալություն հայտնեց հեղինակներին` ևս մեկ անգամ փաստելով, որ նման ֆիլմերի պակաս շատ ունենք: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հեղինակները հանձն են առել շոշափել այնպիսի հարցեր, որոնց դիպչելուց առաջ երկար խորհել է պետք` արդյո՞ք կկարողանաս պատվով դուրս գալ: Այդ առնչությամբ պետք է փաստենք, որ ֆիլմը հաջողվել է: Այդ էին վկայում ֆիլմի ավարտին հանդիսատեսներից շատերի աչքերին երևացող արցունքները: 

 

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ֆիլմի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծմանը: Այսօր տարբեր նախագծեր են ֆինանսավորվում և նախագծերի այդ բազմազանության մեջ հատկապես կարևոր ենք համարում հայկական արժեքների պրոպագանդային նպաստող ծրագրերի ֆինանսավորումը: Այս ֆիլմը ևս այն ցայտուն օրինակներից է, որը գալիս է ապացուցելու, որ բավարար ուշադրություն հատկացնելու դեպքում մենք` ազգային արժեքների պահպանմանը և տարածմանը համատեղ, նորից կունենաք նաև համաշխարհային մակարդակով մրցունակ կինո:

Հեղինակ. Զաքար Խոջաբաղյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ